«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հայ դավաճանի թունավոր ծխախոտն ու Աղբյուր Սերոբի մահը

Հայ դավաճանի թունավոր ծխախոտն ու Աղբյուր Սերոբի մահը
02.11.2026 | 10:41

Թուրքական իշխանություններն Աղբյուր Սերոբին վերացնելու համար չհամարձակվեցին բաց առճակատման գնալ։ Նրանք դիմեցին թունավորելու զազրելի միջոցին։ Սերոբին թունավորելու հայրենադավ գործը հանձն է առնում Խալիլի ոսկիների փայլից շլացած գեղաշենցի Ավեն։
Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս է Գելիեգուզան և հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանն ապաստանած Սերոբին։ Հայդուկապետը, չկասկածելով Ավեին, բարեկամաբար ընդունում է դավաճանի թունավորած ծխախոտը։
Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալիլին։ 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են գյուղը։ Նկատելով թշնամու բազմությունը՝ այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվում են Սերոբի չորս զինվորները և, վերցնելով կիսամեռ հայդուկապետին, գյուղից դուրս տանում։ Ուժասպառ Սերոբը վերջին անգամ խնդրում է իր հավատարիմ մարտիկներին. «Դրեք ինձ այս քարի առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գեթ ձեր կյանքն ազատել, մնաք բարով»։
Տեսնելով Սերոբի անկարող վիճակը՝ թշնամին համարձակորեն նետվում է գրոհի։ Մի բուռ քաջեր, հայդուկապետին փրկելու վճռականությամբ, դիմադրում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Բշարե Խալիլը կտրում է հերոսի գլուխը և գերեվարում ուժակորույս Սոսեին։
Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Ավեին վերացնելուց հետո, նրանք իրար հետևից ոչնչացնում են մյուս մատնիչներին։
1900 թվականի նոյեմբերին Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մակարն ու Գալեն՝ 25 հայդուկների հետ, դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը՝ իր 40 զինված հեծյալների ուղեկցությամբ։ Երբ հեծյալները բավականաչափ մոտենում են, հայդուկները կրակ են բացում, և թշնամին մեծ կորուստներ է կրում։ Խալիլին խուզարկելիս նրա մոտ գտնում են հայ 13 դավաճանի անուններ պարունակող մի ցուցակ։ Դրանից հետո սպանում են նաև հենց իրեն՝ Խալիլին։
«Որպեսզի թշնամիդ քեզ հարգի, պատժի՛ր ազգիդ դավաճաններին»
Զորավար Անդրանիկ
Աղբյուր Սերոբի դավադրաբար սպանվելուց հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը, Սասունի փողոցներից մեկով անցնելիս, բարևում են իր տան դիմաց՝ քարին նստած մի ծեր սասունցու։
Ծերուկը երեսը թեքում է և չի պատասխանում հայդուկների բարևին։
Չաուշն ու Անդրանիկը, զարմացած իրար նայելով, հարցնում են.
- Բիձա՛, էդ ընչի՞ չես պատասխանե մըր բարևուն։
Ծերունին պատասխանում է.
- Դուք էլ ինչ հայդուկ, ազգի պաշտպան, որ չեք առնե Սերոբի արյան վրեժը։
Չանցած երկու շաբաթ՝ Անդրանիկն ու Չաուշը նորից են այցելում ծերունուն։ Մոտենալով նրան՝ ասում են.
- Հիմա կպատասխանե՞ս մեր բարևին, բիձա՛,- և նրա ոտքերի առաջ են նետում Խալիլ բեյի արնաշաղախ գլուխը։
Ծերունի սասունցին, ոտքի կանգնելով, մոտենում է իր տան դռանն ու կանչում.
- Կնի՛կ, հարսնե՛ր, սեղան գցեք, տղե՛րք, ոչխար մորթեք, քեֆ պիտի անենք. Խալիլի գլուխը մի ոչխար չարժե՞։
Սա էր հայդուկի առաքելությունը՝ արդար վրեժ թշնամուց և անխնա պատիժ՝ մատնիչ-դավաճան հայից։ Սա էր ժողովրդի պահանջը՝ Սերոբ Աղբյուրին մատնած տանուտեր ավեներից վրեժխնդիր լինելու ծերունու կերպարում։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ